Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սիրիայի ընդդիմադիր 40 խմբեր մերժում են Սոչիի բանակցությունները

Սիրիայի ընդդիմադիր 40 խմբեր մերժում են Սոչիի բանակցությունները
27.12.2017 | 17:46

Սիրիական ընդդիմադիր և ապստամբ 40 խմբեր հայտարարել են, որ մերժում են ՌԴ նախաձեռնած բանակցությունների առաջարկը: «Սիրիական ազգային երկխոսության կոնգրես» բանակցությունները նախատեսված են Սոչիում, հունվարի 29-30-ին: Սիրիական ընդդիմադիր ուժերը Մոսկվային մեղադրել են Սիրիայում «պատերազմական հանցագործությունների», Սիրիայի կառավարության վրա բավականաչափ ճնշում չգործադրելու մեջ՝ 6 տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմն ավարտելու համար:

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ բանակցությունները փորձ են շրջանցելու ՄԱԿ-ի առաջնորդած խաղաղության բանակցությունները, որոնք, սակայն, առանձնակի առաջընթաց չեն գրանցել 2014-ից: Ռուսաստանի առաջարկին հավանություն են տվել Իրանը և Թուրքիան:

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ